Print this page

Ռուսաստանն ու Իրանը պայմանագիր են կնքել

By Մարտի 27, 2025 30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը»: Փաստաթուղթը, ըստ Լուրերի, տեղադրված է Դումայի տվյալների բազայում:

Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Փաստաթղթում ամրագրված են Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ հեռանկարում համագործակցության հետագա զարգացման իրավական շրջանակները:

Պայմանագիրը ամրագրում է Ռուսաստանի և Իրանի կարգավիճակը որպես ռազմավարական գործընկերներ և ընդգրկում է բոլոր ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները: 

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:50

Latest from ArmNews