Print this page

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբ

By Մարտի 25, 2025 36

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ին։

Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող:

Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews