Print this page

«ԱՄՆ-ն ուկրաինական պատվիրակության հետ քննարկել է տարածքային զիջումների հարցը». Ռուբիո

By Մարտի 12, 2025 42

ԱՄՆ-ն դրական պատասխան է սպասում Ռուսաստանից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի վերաբերյալ, Sky News-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Վաշինգթոնը Մոսկվային կոչ է անում դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները։ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշել է նա:

Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում քննարկել է տարածքային զիջումների հարցը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ծրագրում է այսօր կապ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպես Մոսկվան կարձագանքի հրադադարի առաջարկին:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews