Print this page

ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին վռնդելու են ԱՄՆ-ից․ Ռուբիո

By Մարտի 10, 2025 39

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին արտաքսելու են ԱՄՆ-ից, նրանց վիզաներն ու կացության թույլտվությունները չեղարկվելու են:

«Մենք կչեղարկենք Ամերիկայում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վիզաները եւ/կամ Գրին քարտերը, որպեսզի նրանց արտաքսեն», - հայտարարել է Ռուբիոն՝ կցելով տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է պաղեստինցի ակտիվիստ ուսանող Մահմուդ Խալիլին, որը Կոլումբիայի համալսարանում Իսրայելի դեմ բողոքի ցույցեր էր կազմակերպում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews