Print this page

Լաթաքիայի բնակիչները զգուշանում են տանից դուրս գալ. մանրամասներ Սիրիայում հայ համայնքում բшխումների հետևանքով տիրող իրավիճակից

By Մարտի 09, 2025 42

Այսօրվա դրությամբ Սիրիա ծովափնյա քաղաքներում բախումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ հավելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:

«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ, գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պողիկյանը մանրամասնեց, որ երեկ՝ մարտի 8-ին, երկու հայ են զոհվել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա և կրակոցների հետևանքով սպանվել են։ Նրա խոսքով՝ ներկայում որոշակի մտահոգություններ կան՝ կապված սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթե կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը:

«Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա»,- հավելեց Պողիկյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews