Print this page

Դրամահավաքի վերաբերյալ ահազանգեր են եղել․ նախարարը չնախատեսված այց է կատարել դպրոց

By Մարտի 03, 2025 50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։«Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։

Նշենք, որ նմանատիպ չնախատեսված այցերն ուսումնական հաստատություններ կլինեն շարունակական»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews