Print this page

Փարիզը և Լոնդոնն առաջարկել են Ուկրաինայում մեկամսյա մորատորիում հաստատել. Մակրոն

By Մարտի 03, 2025 48

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում սահմանել մարտական ​​գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդի, ծովի վրա և կտևի մեկ ամիս։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ մորատորիումը առաջարկվում է տարածել նաև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների վրա։

Մակրոնը նշել է, որ առաջարկը չի վերաբերի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ ճակատային գծի երկարությունը «զուգադրելի է Փարիզից Բուդապեշտ հեռավորության հետ», ուստի հրադադարի պահպանման ստուգումը նման հատվածում «չափազանց բարդ կլինի»:

Մակրոնը նաև հայտարարել է, որ ակնկալում է երկխոսության վերականգնում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews