Print this page

Հռոմի պապի վիճակը վիճակը կայունացել է, սակայն մնում է ծանր

By Մարտի 03, 2025 39

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայունացել է, թոքերի արհեստական օդափոխություն նրան այլևս անհրաժեշտ չէ: Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

«Պապին անհրաժեշտ չէ թոքերի արհեստական օդափոխություն, այլ միայն թթվածնային թերապիա»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն փաստաթղթի՝ Հռոմի պապը չունի տենդ, սակայն դժվար է կանխատեսում անել բարդ կլինիկական պատկերի պատճառով:

Առավոտյան նա կարողացել է մասնակցել պատարագի նրանց հետ, ովքեր հոգ են տանում իր մասին հիվանդանոցում:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews