Print this page

Պեկինում բանակցություններ են սկսվել Սի Ծինփինի և Շոյգուի միջև

By Փետրվարի 28, 2025 55

Պեկինում բանակցություններ են սկսվել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Շոյգուն, ավարտելով աշխատանքային այցը Ինդոնեզիա և Մալայզիա, ուրբաթ մեկօրյա այցով ժամանել է Պեկին։ Ավելի վաղ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 28 Փետրվարի 2025 14:12

Latest from ArmNews