Print this page

Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները համընկնում են. Շոյգուն Չինաստանում է

By Փետրվարի 28, 2025 55

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը գլոբալ խնդիրների նկատմամբ ունեն նմանատիպ մոտեցումներ։ Այս մասին հայտնում է EADaily-ն։

Նա ասել է, - «Ռուսաստանն ու Չինաստանը միջազգային և տարածաշրջանային առանցքային խնդիրների նկատմամբ ունեն նմանատիպ մոտեցումներ»։

«Պետությունները գործում են միահամուռ ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի և այլ կառույցների շրջանակներում», - շարունակել է Շոյգուն:

Նա երախտագիտություն է հայտնել Չինաստանին՝ անցյալ տարի BRICS-ի Ռուսաստանի նախագահությանն աջակցելու համար։

«Մեր կողմից մենք օգնություն կտրամադրենք մեր չինացի գործընկերներին իրենց աշխատանքում»,- շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews