Print this page

«Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»․ Նուբար Աֆեյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

By Փետրվարի 28, 2025 61

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանն X-ի իր էջում անդրադարձել է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի վիճակին՝ գրառումը հասցեագրելով Նիկոլ Փաշինյանին։ «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,- գրել է Աֆեյանը։

Նրա խոսքով՝ Վարդանյանի դեմ իրականացվող գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։

Աֆեյանը կոչ է արել համախմբված ու վճռական քայլերով հասնել նրա ազատ արձակմանը։

Նուբար Աֆեյան

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews