Print this page

Հռոմի պապի առողջական վիճակում որոշակի բարելավում կա

By Փետրվարի 27, 2025 62

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակում վերջին 24 ժամում որոշակի բարելավում կա, հայտնել է vaticannews.va-ն՝ Վատիկանի մամուլի ծառայությանը հղումով:

Նշվում է, որ պոնտիֆիկոսի երիկամների հետ կապված խնդիրները , որոնք առկա էին վերջին օրերին, նվազում են, կրծքավանդակի CT սկանավորումը ցույց է տվել, որ թոքաբորբի բուժման հարցում առաջընթաց կա, արյան թեստերը լավ արդյունքներ են տվել:

Հռոմի պապը շարունակում է միացված լինել թթվածնային ապահովման սարքին:

Կաթոլիկների հովվապետը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews