Print this page

Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978 թ. սահմանով. Sputnik Արմենիա

By Փետրվարի 27, 2025 43

Տավուշում սահմանազատումը, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։

Քարտեզի մի հատվածում՝ Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ, կարելի է նկատել, որ սահմանի երթուղու փոփոխության արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ին զգալիորեն ավելի շատ տարածք է անցել, քան Հայկական ԽՍՀ-ին: Մեր կոպիտ հաշվարկներով՝ Հայկական ԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ։

Sputnik Արմենիան սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:

«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,-հայտնել են գրասենյակից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews