Print this page

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի երկու կետերը շարունակում են մնալ չհամաձայնեցված. Փաշինյան

By Փետրվարի 26, 2025 48

Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էն ժամանակ, որ ասում էի պետք է լուծում լինի, որը ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ես տեսական թեզ էի առաջ քաշում, որը գործնականացման կարիք ուներ եւ դրա գործնական բանաձեւը չգտնվեց: Էս դեպքում ինչն է տաբերությունը, որ դրա գործնական բանձեւը գտնվել է: Չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը եւ մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական եւ այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին: Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության եւ միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»,-ասել է նա ընդգծելով, որ փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն երկու կետերը:

Փաշինյանը նշում է, որ կան բազմաթիվ շերտեր, բազմաթիվ նրբերանգներ։ Մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել, այդ թվում՝ սահմանին եվրադիտորդների հարցում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews