Print this page

Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարարի վրա Կիևում կայացած հանդիպման ժամանակ. Financial Times

By Փետրվարի 24, 2025 52

«Financial Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի Կիև կատարած այցի ժամանակ բղավել է նրա վրա։ Հանդիպմանը, ինչպես հայտնի է, քննարկվել է ռեսուրսների վերաբերյալ գործարք։

Ըստ կայքի աղբյուրի՝ հանդիպման ընթացքում այնտեղից եկող գոռոցներն անհնար էր շփոթել այլ բանի հետ։

«Financial Times»-ի հեղինակներն ընդգծում են, որ Զելենսկու գրասենյակում լարվածություն է առաջացել, իսկ Զելենսկին չափազանց զայրացած է եղել։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews