Print this page

Ուկրաինան 700 հազար զինվոր է կորցրել. Մենք դրանք շատ ճշգրիտ տեսնում ենք արբանյակների միջոցով. Թրամփ

By Փետրվարի 20, 2025 27

ԱՄՆ-ն արբանյակների միջոցով տեսնում է, որ Ուկրաինան 700 հազար զինվոր է կորցրել։ Այս մասին գրում է Russian Mirror-ը մեջբերելով Ֆլորիդայում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

«Ուկրաինան հավանաբար 700 հազար զինվոր է կորցրել, և դա սարսափելի է, մարմինների մասեր են երևում, բոլոր դաշտերում, բոլոր: Մենք դրանք շատ ճշգրիտ տեսնում ենք արբանյակների միջոցով», - ասել է նա:

Թրամփը հավելել է, որ մարտադաշտի պատկերները «Գետիսբերգի ժամանակակից տարբերակն» են հիշեցնում։

Երեկ ԱՄՆ նախագահն ափսոսանք էր հայտնել, որ Ուկրաինան վերջին երեք տարիների ընթացքում չի օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու հնարավորությունները։

Նա ընդգծել էր, որ դեռ մի քանի տարի առաջ Ուկրաինան կարող էր կարգավորման հասնել առանց տարածքային կորուստների, եթե գործընթացը թեկուզ «միջակ բանակցող» ղեկավարեր։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews