Print this page

Անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյ»-ի տրամաբանությամբ ընկալի. Նիկոլ Փաշինյան

By Փետրվարի 20, 2025 30

Մարդկանց շեմից ներս եւ շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է. սրա պատճառն այն է, որ մեզ համար բարեկեցությունը միջավայրային երեւույթ չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն  է, փոխադարձ հաղորդակցություն չկա: Մեծ հաշվով, դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում:

Գույքային հարկերի հավաքագրումը նաեւ դրա համար է, որ միջավայրային բարեկեցություն ապահովենք: Եթե մեր տունը ռեմոնտ արած ա, ջեռուցումը քաշած է, էս կա, էն կա, բայց միեւնույն է, դա բարեկեցություն չի: Բարեկեցությունը  պետք է միջավայրինը լինի:

Խորհրդային ժամանակներում հիմնարկներում «լատարեյ» խաղալու պրակտիկա կար, որ մարդիկ փողը տալիս էին, հետո մի մեծ բաժին հետ էին ստանում, որ կոնկրետ մի խնդիր լուծեն: Հիմա անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյ»-ի տրամաբանությամբ ընկալի»,-ասաց Փաշինյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews