Print this page

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

By Փետրվարի 13, 2025 68

Փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշել է Մուսինյանը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews