Print this page

Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ի օգնության փոխարեն Ուկրաինայից 500 մլրդ դոլարի հազվագյուտ մետաղներ ստանալ

By Փետրվարի 11, 2025 27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան պետք է երաշխավորի ամերիկյան ներդրումների անվտանգությունը. խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Կիևին տրամադրված ֆինանսական օգնության մասին է:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ընդերքը հարուստ է հազվագյուտ մետաղների, նավթի և գազի զգալի պաշարներով, իսկ ԱՄՆ-ն, որն արդեն հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդրել երկրում, կցանկանար հետ ստանալ այդ գումարներին համարժեքը։

«Ես ուզում եմ, որ մեր փողերը ապահով լինեն: Որովհետև մենք ծախսում ենք հարյուր միլիարդավոր դոլարներ։ Նրանք կարող են գործարք կնքել, կարող ենք և չկնքել: Նրանք կարող են մի օր դառնալ Ռուսաստան, կարող են և չդառնալ»,- ասել է նախագահը:

Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն ավելի քան 300 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, մինչդեռ Եվրոպան՝ մոտ 100 մլր: Այժմ նա մտադիր է վերադարձնել այդ միջոցները։

«Ես նրանց ասացի, որ ուզում եմ 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ մետաղներ, և նրանք ընդհանուր առմամբ համաձայնեցին դա անել: Այնպես որ, մենք գոնե մեզ հիմար չենք զգա։ Հակառակ դեպքում մենք հիմար ենք»,- հայտարարել է նախագահը։

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ծրագրում է համաձայնագիր կնքել Կիևի հետ, ըստ որի ամերիկյան օգնությունը կվճարվի հազվագյուտ հողային մետաղներով։ Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել րէ, որ պատրաստ է գործարքի գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Ուկրաինական Forbes ամսագրի տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինայի հանքային պաշարների ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 15 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, օգտակար հանածոների պաշարների ավելի քան 70%-ը գտնվում է Ռուսաստանի կազմի մեջ մտնող ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում:

{remote}{jpg?itok=Azeho6AMremote}https://www.live24.am/sites/default/files/styles/original_scaled/public/2025-02/Թրամփը%20ցանկանում%20է%20ԱՄՆ-ի%20օգնության%20փոխարեն%20Ուկրաինայից%20500%20մլրդ%20դոլարի%20հազվագյուտ%20մետաղներ%20ստանալ.jpg?itok=Azeho6AM{/jpg?itok=Azeho6AMremote}{/remote}
Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025 10:25

Latest from ArmNews