Print this page

Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

By Փետրվարի 08, 2025 26

Փետրվարի 8-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով  տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews