Print this page

USAID–ի գործունեությունն Ադրբեջանում դադարեցվել է

By Փետրվարի 06, 2025 66

Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ամերիկյան կողմին, որ ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) համար իրավական հիմքեր չկան Ադրբեջանում աշխատանքի համար, և այդ պատճառով դրա գործունեությունը երկրում դադարեցվում է, APA-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դե յուրե 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews