Print this page

Ռուսաստանում ուժի մեջ են մտնում ներգաղթյալների համար նոր կարգավորումները

By Փետրվարի 05, 2025 59

Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում ներգաղթյալների համար նախատեսված նոր կարգավորումները։

ՌԴ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետև Ռուսաստանում անօրինական պայմաններով գտնվողները կամ այն միգրանտները, որ իրավախախտում են արել, կհայտնվեն հատուկ հսկողության տակ գտնվող անձանց ռեեստրում և պարտավորված կլինեն ոստիկանությանը հստակ լուսանկարով տեղեկություն փոխանցել իրենց գտնվելու վայրի մասին։

Այս ռեեեստրում գտնվող միգրանտները չեն կարող գնել անշարժ գույք, մեքենա վարել, օգտվել բանկային ծառայություններից, ամուսնանալ։ Սահմանված այդ կանոնները մի քանի անգամ խախտելու դեպքում ներգաղթյալը կարտաքսվի։ Եվ միայն Ռուսաստանից հեռանալուց հետո նրա անունը կհեռացվի հատուկ հսկողության տակ գտնվող անձանց ռեեստրից։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews