Print this page

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

By Փետրվարի 05, 2025 59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews