Print this page

Գլխավոր դատախազը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին․ ինչ են քննարկել

By Փետրվարի 05, 2025 58

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը կարևորել է ԱՄՆ դեսպանության և Գլխավոր դատախազության միջև առկա՝ վստահության վրա հիմնված փոխգործակցությունն ու Դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող ոլորտներում համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews