Print this page

Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. ՆԳՆ

By Փետրվարի 04, 2025 75

Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա: Այս մասին տեսանյութ է պատրաստել ՆԳ նախարարությունը:

Հաղորդագրությունում նաև նշվում է. «Բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։

Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews