Print this page

Ռուսաստանը նախազգուշացնում է Մակրոնին՝ չներքաշվել Ուկրաինայի հակամարտության մեջ

By Փետրվարի 04, 2025 79

Ֆրանսիական Mirage 2000 կործանիչների տեղափոխումն Ուկրաինա չի կարող ազդել Ուկրաինայի զինված ուժերի ճակատային իրավիճակի վրա, սակայն այն «լիովին» կներքաշի Ֆրանսիային ուկրաինական հակամարտության մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Իվլևը։

«Նման ավիացիան չի օգնի Ուկրաինայի զինված ուժերին, բայց այն ամբողջությամբ կներքաշի Ֆրանսիային Ուկրաինայում հակամարտության սրման և Եվրոպայում լարվածության հետագա աճի մեջ»,- ընդգծել է նա։

Իվլևը հիշեցրել է, որ Mirage 2000 կործանիչը, հաշվի առնելով նրա վերջին փոփոխությունները, չի արտադրվել արդեն 20 տարի, և այս ռազմական ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1978 թվականին։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հաստատել է, որ նշված ինքնաթիռը Ուկրաինային կմատակարարվի այս տարվա առաջին եռամսյակում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 04 Փետրվարի 2025 12:06

Latest from ArmNews