Print this page

Քաղաքապետի տեղակալը՝ բանկային քարտերից հավելյալ գումար գանձելու խնդրի մասին

By Փետրվարի 03, 2025 72

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ վերջին օրերին տարածված լուրերին, թե բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում ուղևորափոխադրումների համար․ «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ, այդ թվում միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում և հետագայում այդ պարտքի գանձումը դիտարկվում է, թե մերժում է տեղի ունեցել, բայց գումարը գանձվել է։

Բայց քանի որ համակարգը դեռ ներդրման փուլում է, որևէ խնդիր չենք բացառելու, բոլոր խնդիրները պատրաստ ենք ուսումնասիրել և եթե պարզվի, որ տեխնիկական պատճառներով ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք և բոլոր վնասները կփոխհատուցենք»,- ասաց Գրիգորյանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews