Print this page

Շուտով Հայաստանում կունենանք Չինաստանի նոր դեսպան․ Չեն Մին

By Փետրվարի 01, 2025 26

Շուտով Հայաստանում կունենանք Չինաստանի նոր դեսպան։ Այս մասին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման եթերում հայտնել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը շեշտեց, որ նոր դեսպանի նշանակումը սկիզբ կդառնա հայ-չինական հարաբերությունների մակարդակը նոր բարձրունքների հասցնելու առումով։

Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակական կերպով աճում է հետաքրքրվածությունը Չինաստանի նկատմամբ։ Բրյուսովի պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտում գրանցված ուսանողների թիվը գերազանցել է 5000-ը։

«Նաեւ ցանկանում եմ նշել, որ նախկին դեսպան պարոն Ֆան Յոնգը շատ մեծ ներդրում է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ։ Բայց նաեւ ցանկանում եմ նշել, որ նրա դիվանագիտական առաքելությունը ավարտելուց հետո հայ-չնական հարաբերությունները ամեն դեպքում շարունակել են զարգանալ շատ կայուն կերպով», - նշեց Չեն Մինը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews