Print this page

Էրդողանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը

By Հունվարի 29, 2025 74

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը:  Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը։

 Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews