Print this page

Ապատեղեկատվություն է, թե բանկային գաղտնիքը խախտվում է. Բաբկեն Թունյան

By Հունվարի 29, 2025 23

Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Նման բան չկա

Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:

Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:

Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):

Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:

Մի հավատացեք ապատեղեկատվությանը»,- գրել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews