Print this page

50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան

By Հուլիսի 08, 2024 350

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է Սահմանադրության օրվա կապակցությամբ ստացած պարգևավճարով մարել իր հիփոթեքի մի մասը։ 

«Իմ կյանքի նվաճումներից մեկն է, որ 62 տարեկանում հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռևս ունեմ 50 հազար դոլար բանկերին պարտք։ Պարգևավճարը կուղղեմ այդ գումարի պակասեցնելուն»,-24news-ին տված հարցազրույցում ասել է Հովիկ Աղազարյանը։

Նա նշել է նաև, որ ընդդիմադիր պատգամավորների 99 տոկոսի համար պարգևավճարները նշանակություն չունեն, նրանք գումարի խնդիր չունեն, իսկ իշխանությունը դրա կարիքը ունի»:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews