Print this page

Ով որ տեղում է հայտնվել. Հայտնի են Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների էքզիթ-փոլերի արդյունքները

By Հուլիսի 08, 2024 300

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն ավարտվել է։ Բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։

Ինչպես գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով BFM TV-ին և Le Figaro-ին, Ifop-ի ներկայացրած էքզիթ-փոլերի տվյալներով՝ ընտրություններում անսպասելիորեն առաջատարն է դարձել ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», որը խորհրդարանում կարող է 180-215 մանդատ ստանալ։

Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան երկրորդ տեղում է և խորհրդարանում կարող է ստանալ 150-175 մանդատ։

Ինչ վերաբերում է Մարին Լը Պենի «Ազգային միությանը», ապա այն երրորդ տեղում է և կարող է միայն 120-150 մանդատի հույս ունենալ։

Քաղաքական ուժերից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմել:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews