Print this page

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին

By Հուլիսի 05, 2024 260

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։

Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews