Print this page

Որոնվում են մայրն ու 5 անչափահաս երեխաները

By Հուլիսի 03, 2024 252

Ոստիկանության Աշոցքի բաժինը` որպես հարազատի հետ կապը կորցրածի, որոնում է 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանին և նրա 5 անչափահաս երեխաներին:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հունիսի 7-ին տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ:

Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews