Print this page

Կան ձերբակալվածներ․ ՔԿ-ն՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողությունների մասին

By Հուլիսի 03, 2024 234

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային  վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews