Print this page

ՀՀ երրորդ նախագահը խորին շնորհակալություն է հայտնում իրեն հղված ջերմ շնորհավորանքների համար

By Հուլիսի 01, 2024 245

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար:

Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն, սեր միմյանց ու մեր Հայրենիքի հանդեպ:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews