Print this page

Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ

By Հունիսի 27, 2024 279

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազների բողոքը և անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews