Print this page

Ավարտվել է նռնակի պայթյունից տուժած քաղաքացու երկրորդ վիրահատությունը

By Հունիսի 26, 2024 287

Ազգային ժողովի մոտ նռնակի պայթյունից տուժած Եսայի Քարամյանի կինը գրում է․«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։

Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։

Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականությամբ։ 

Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 21:08

Latest from ArmNews