Print this page

Եվս 15 օր՝ ՃՈ խախտումների համար 50% բոնուսային բաղադրիչից օգտվելու համար

By Հունիսի 26, 2024 353

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է. «Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50% նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50% բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923 դրամ:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 8-ը 50% բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները»։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 19:20

Latest from ArmNews