Print this page

«Խաղաղասեր թուրքերն են 90-ականներին սահմանի այն կողմից կրակել եկեղեցու խաչին». Արամ Գևորգյան

By Հունիսի 25, 2024 436

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի սբ. Գրիգոր Լուսավորիչ կամ Կարմիր վանքի խաչն է:

Եկեղեցին գտնվում է Ախուրյան գետի ափին ու ներկայումս սահմանային չեզոք գոտում է:

Մուտքն անցաթղթով է, տարվա մեջ մի քանի անգամվա համար:

350 կգ-նոց խաչը 2015-ի ուժեղ քամու ժամանակ ընկնում է եկեղեցու գմբեթից, հետո տեղափոխվում է Գյումրի և այսօր Յոթ Վերք եկեղեցու բակում է տեղադրված:

Խաչի վրա տարբեր տրամաչափի բազմաթիվ կրակոցների հետքեր կան:

Խաղաղասեր թուրքերն են 90-ականներին սահմանի այն կողմից կրակել եկեղեցու խաչին...»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 20:48

Latest from ArmNews