Print this page

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի որդին կմասնակցի Ամերիկայի հայ ազգային կոմիտեի միջոցառմանը

By Հունիսի 25, 2024 626

Ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի որդին՝ Ամին Բայրամլին, պատրաստվում է ելույթ ունենալ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կազմակերպած միջոցառմանը, այս մասին գրում է ադրբեջանական Caliber-ը։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Արցախի նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գառնիկ Քերքոնյանը։

«Կարճ՝ ադրբեջանական ընդդիմության մասին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ անդրադառնալով ANCA-ի միջոցառման անոնսին։

Նշենք, որ Գ․ Իբադօղլուն տնային կալանքի տակ է անցած տարվանից։ Ադրբեջանում նրան մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Ադրբեջանի և մի շարք արևմտյան երկրների իրավապաշտպանները պնդում են, որ Իլհամ Ալիևի ռեժիմը շինծու մեղադրանքներով հալածում է իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիր հայտնի տնտեսագետին:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 15:19

Latest from ArmNews