Print this page

Վճռաբեկը վարույթ չի ընդունել Ալբերտ Բազեյանին կալանավորելու խնդրով դատախազության բողոքը

By Հունիսի 25, 2024 248

Մարտիկ Մարտիրոսյանը գրում է.  «Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝

1. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջում ենք բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։

3. Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 10:41

Latest from ArmNews