Print this page

Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը կփոխանցվեն դատարան

By Հունիսի 24, 2024 413

Օկուպացված Արցախի իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին Ստեփանակերտում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գրում է APA-ն։

«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով:

Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։

Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ալիևը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 24 Հունիսի 2024 15:24

Latest from ArmNews