Print this page

Օկուպացված Ստեփանակերտում այս պահին ապրում է երեք հազար քաղաքացի

By Հունիսի 24, 2024 375

Օկուպացված Ստեփանակերտ քաղաքում ներկայումս աշխատանքներ են տարվում մարդկանց իրենց տները վերադարձնելու և տարածաշրջանը զարգացնելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղեկությունը հայտնել է Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ Արցախի օկուպացված մայրաքաղաքաղաքում «Շրջակա միջավայրի ամրապնդման գործում կթրթության և իրավապահ միջոցառումների դերը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։ 

Նրա խոսքով, Ստեփանակերտում և հարակից շրջաններում բնակեցումը կշարունակվի մոտ ապագայում.

«Այս պահին Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ապրում է ավելի քան 3 հազար քաղաքացի, դրանք պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ, ներկայում քաղաքում գործում է 43 օբյեկտ, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է բացել ևս 37 օբյեկտ։

Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը և բացել նոր օբյեկտներ»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 24 Հունիսի 2024 11:48

Latest from ArmNews