Print this page

Հունիսի 22-ին կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում

By Հունիսի 21, 2024 294

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 22-ին՝ ժամը 09։00-18։00-ն, «Երքաղլույս» ընկերությունն իրականացնելու է Երևանի Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի վթարված լուսատուների փոխարինման և վերականգնման աշխատանքներ։

Գործընթացը կիրականացվի ժամը 09։00-ից մինչև 13։00-ն՝ Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող շարժման ուղղությամբ, 13։00-ից մինչև 18։00-ն՝ հակառակ ուղղությամբ։

Աշխատանքների պատշաճ և անվտանգ կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ նշված փողոցների համապատասխան հատվածների երթևեկությունը դադարեցվելու է: 

Հունիսի 22-ին նշված ժամերին ներքաղաքային երթուղիների աշխատանքը կկազմակերպվի, համապատասխանաբար, Մաշտոցի պողոտա – Սբ Գր. Լուսավորչի – Արգիշտիի փ.-ներ - «Հաղթանակ» կամուրջ ուղեգծով և հակառակ ուղղությամբ:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 17:07

Latest from ArmNews