Print this page

Եվրո-2024․ Գերմանիան հաղթեց Հունգարիային և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը

By Հունիսի 19, 2024 439

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Հունգարիային։

Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցաշարի տանտերերի։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան։ 

Մուսիալան առաջին ֆուտբոլիստն է, ով երկու գոլ է խփել Եվրո-2024-ում։ Նա աչքի էր ընկել նաև առաջին տուրի Շոտլանդիայի հետ խաղում։

Հանդիպման 67-րդ րոպեին Նագելսմանի թիմի առավելությունը կրկնապատկեց Գյունդողանը։

Այս խաղից հետո Գերմանիան 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։ 

Աղբյուր  ArmSport.am

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 22:01

Latest from ArmNews