Print this page

Մերժել են. Բաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը

By Հունիսի 19, 2024 180

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն որոշել է «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարությանը։

Այսպիսով, Հաջիզադեն նշել է, թե մերժում են վերոնշյալ հայտարարությունը, որն իբր թե արդարացնում է զինվելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 16:43

Latest from ArmNews