Print this page

«Երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 3-4 ամսից». Վուչիչ

By Հունիսի 19, 2024 220

«Առաջիկա 3-4 ամիսների ընթացքում երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շվեյցարական Weltwoche ամսագրին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք գլոբալ հակամարտությանը։ Երեք-չորս ամսից ավելի չի մնացել»,- ասել է նա։

Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Արևմուտքում այլևս ոչ ոք չի խոսում խաղաղության մասին։ Նրա խոսքով՝ «գնացքն արդեն դուրս է եկել կայարանից և այլևս չի կարող կանգ առնել»։

Վուչիչը նշել է, որ արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին չեն հայտնել այն գինը, որը «բոլորը կվճարեն»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Արևմուտքը սխալվում է իր ենթադրություններում, թե կարող է հաղթել Ռուսաստանին։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 12:54

Latest from ArmNews