Print this page

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում նոր վճարովի կայանատեղի կգործի

By Հունիսի 18, 2024 330

Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 21:06

Latest from ArmNews