Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի 8 մասնակցի, հաղորդում է Jerusalem Post-ը։
Թերթի տվյալներով՝ իրավապահների հետ բախումների հետևանքով կա 3 վիրավոր։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թել Ավիվում հակակառավարական ակցիա է տեղի ունեցել՝ Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու պահանջով։
Բողոքի ակցիայի մասնակիցները խարույկներ են վառել երթևեկելի հատվածում և վիճել ոստիկանների հետ։